211652_close_icon

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում

views-count3042 դիտում article-date 18:43 04-11-2019
Հայ ծանրորդները հաջող մասնակցություն են ունեցել Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացված Alexander cup 2019 վարկանիշային մրցաշարին, որը նվիրված էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին: Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) երկամարտում գրանցել է 343 կգ (161+182) արդյունք և զբաղեցրել երրորդ տեղը: Գերծանր քաշային կարգում փայլել են Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը: Ալեքսանյանը երկամարտի 411 կգ (180+231) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը, իսկ Մինասյանը դարձել արծաթե մեդալակիր՝ 410 կգ (190+220): Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը (59 կգ) երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով նվաճել է արծաթե մեդալ: Alexander cup-ը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

Նմանատիպ նյութեր