ՌԴ Օդատիեզերական ուժերին պատկանող ինքնաթիռ է ուղարկվել Չինաստան, որտեղ Ուհան քաղաքից պետք է ՌԴ քաղաքացիների տեղափոխի Ռուսաստան։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։Չինաստանը լքող ՌԴ քաղաքացիներին ուղեկցելու են ռազմական բժիշկներ ու վիրուսաբաններ։ Ինքնաթիը հագեցած է նաև ժամանակակից դիագնոստիկ սարքավորումներով, անհատական պաշտպանիչ սարքերով ու առաջին անհրաժեշտության բժշկական դեղամիջոցներով։
Բացի այդ, Ուհանից դուրս կբերվեն ԱՊՀ երկրների մի քանի քաղաքացիներ, պարզաբանել է Չինաստանում ՌԴ դեսպանը։
Նշենք, որ վերջին տվյալներով՝ աշխարհում 2019-nCoV հարուցիչով վարակվածների թիվը գերազանցել է 20.600-ը, մահացել է 427 մարդ՛։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ռուսաստանը ռազմական ինքնաթիռ է ուղարկել Չինաստան՝ տարհանելու ՌԴ քաղաքացիներին
2020.02.04 16:32


Twitter
Вконтакте
Одноклассники
