1444 դիտում
11:41 15-04-2015
Պետդեպը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Եմենից ԱՄՆ քաղաքացիներին տարհանելու համար
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իշխանություններին՝ Եմենից ԱՄՆ-ի քաղաքացիների տարհանմանը աջակցելու համար, հաղորդում է interfax գործակալությունը:
«Մեզ հայտնի է, որ որոշ ամերիկացիներ ռուսական նավում են հայտնվել: Ես ուրախ եմ, որ կարող եմ հրապարակավ շնորհակալություն հայտնել ռուսներին»,-ասել է Հարֆը Սպիտան տանը կայացած ճեպազրույցում:
Հարցին, թե ճի՞շտ է ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, որ այդ հարցով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում նույնպես շնորհակալություն է հայտնել, Հարֆը պատասխանել է, որ իրեն հայտնի չէ և կճշտի տեղեկությունը:
Նմանատիպ նյութեր
1252 դիտում
21:40 10-10-2023
Ֆրանսիան Իսրայել կուղարկի ինքնաթիռ՝ իր քաղաքացիներին տարհանելու համար
2687 դիտում
16:32 04-02-2020
Ռուսաստանը ռազմական ինքնաթիռ է ուղարկել Չինաստան՝ տարհանելու ՌԴ քաղաքացիներին
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում