3880 դիտում
23:34 03-02-2020
Սիրիայում ահաբեկիչները կրակ են բացել լրագրողների վրա․ 3 իրանցի վիրավորվել է
Սիրիայի Հալեպ քաղաքում զինված հարձակման հետևանքով վիրավորվել են իրանական հեռուստաընկերության երեք աշխատակիցներ։ Ինչպես փետրվարի 2-ին տեղեկացրել է սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը՝ լրագրող Դիաա Կադդուրը և օպերատորներ Իբրահիմ Կախիլն ու Սուխայբ ալ-Մասրին վիրավորվել են ահաբեկիչների նպատակադրված հարձակման հետևանքով, գրում է [url=http://regionmonitor.com/4603/]RM[/url]-ը։
Իսկ «Al Alam» հեռուստաընկերությունը, որի հետ համագործակցում են Կադդուլն ու Կախիլը, հաղորդել է, որ զինյալների խմբերը հարձակվել են երեք մեքենաների վրա, որոնցում գտնվել են չորս լրատվամիջոցների աշխատակիցներ։ Մեքենաները շարժվելիս են եղել Խան –Տուման գյուղի ուղղությամբ, որը գտնվում է Հալեպից շուրջ 15 կմ դեպի հարավ –արևմուտք։
Նշենք, որ Սիրիայի խոշորագույն քաղաքներից մեկը հանդիսացող Հալեպի մեծ մասն այս պահին գտնվում է նախագահ Բաշար ալ Ասադի ղեկավարած ուժերի վերահսկողության ներքո։ Բայց քաղաքի հյուսիս–արևմտյան արվարձաններում մասամբ իշխում են կառավարության դեմ մարտնչող զինված խմբավորումները։
Հիշեցնենք, որ պատերազմը Սիրիայում սկիզբ է առել 2011 թվականից։ Կառավարական ուժերի, ընդդիմադիրների, ռադիկալ իսլամիստների, քրդերի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև պայքարին 2014թ․ սեպտեմբերին միացել է ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան՝ ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով։ 2015թ․ սիրիական հակամարտությանը միջամտեց Ռուսաստանը, իսկ 2016թ․-ին՝ Թուրքիան։
Նմանատիպ նյութեր
1915 դիտում
15:39 22-12-2015
ԻՊ ահաբեկիչները Սիրիայում կրակ են բացել դպրոցի վրա. 9 երեխա մահացել է
2069 դիտում
22:21 14-09-2015
Եգիպտոսում ահաբեկիչները կրակ են բացել հարսանեկան արարողության մասնակիցների վրա. կան զոհեր
3304 դիտում
16:37 20-10-2016
Ահաբեկիչները կրակ են բացել Հալեպում հումանիտար միջանցքի վրա
Այս բաժնից
997 դիտում
23:18 22-11-2024
Լեհաստանի դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Յարոշևիչի սպանության մեջ մեղադրվողներին
1084 դիտում
22:19 22-11-2024
Պուտինը զգուշացնում է նոր հրթիռի մարտական փորձարկումների մասին
913 դիտում
21:39 22-11-2024
Ժոզեպ Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավոր բանակցությունները Ուկրաինայի վերաբերյալ