Ահաբեկիչները կրակ են բացել Հալեպում հումանիտար միջանցքի վրա
Հալեպի «հումանիտար դադարը» խախտվել է, երբ քաղաքի Բուստան-ալ-Քասր թաղամասը, որտեղ բացվել է հումանիտար միջանցք՝ մարդկանց դուրս բերելու համար, ահաբեկիչների կողմից կրակահերթի տակ է հայտնվել, հաղորդում է Ria Novosti-ն։
Նշվում է, որ տեղանքը, որտեղից խաղաղ բնակիչները պետք է դուրս գան, 6 ական է պայթել։ Ըստ տեղեկությունների՝ ահաբեկիչների դիրքերի ու հումանիտար միջանցքի միջև տարածությունը եղել է ընդամենը 200 մետր։
Գործակալությունը նշում է, որ Կաստելլո մայրուղու վրա մյուս հումանիտար միջանցքներում իրավիճակը հանդարտ է։ Այնտեղ մարդկանց տարհանումը դեռ չի սկսվել։