ԻՊ ահաբեկիչները Սիրիայում կրակ են բացել դպրոցի վրա. 9 երեխա մահացել է
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները այսօր Սիրիայի հյուսիսային Դեյր-էզ-Զորում ականանետներից կրակ են բացել դպրոցի վրա, հաղորդում է Ria Novosti-ն:
Ըստ տեղեկությունների՝ 9 երեխա մահացել է, ևս 15-ը՝ վիրավորվել: Ահաբեկիչները կրակը բացել են այն դպրոցի վրա, որտեղ աղջիկներ են սովորում: Դպրոցը գտնվում է Խարաբեշ թաղամասում: Ահաբեկչությունն իրականացվել է այն ժամանակ, երբ երեխաները դպրոց էին մտնում:
Նշենք, որ ներկա պահին Դեյր-էզ-Զորը գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության ներքո, սակայն ահաբեկիչները հարձակումներ են գործում այն շրջանների վրա, որտեղ խաղաղ բնակիչներ են ապրում, որպեսի ապակայունացվի իրավիճակը: