Եգիպտոսում ահաբեկիչները կրակ են բացել հարսանեկան արարողության մասնակիցների վրա. կան զոհեր
12 մարդ է մահացել և ևս 4-ը վիրավորվել Եգիպտոսում հարսանեկան արարողության ժամանակ ահաբեկիչների կողմից արձակված կրակոցների հետևանքով: Այդ մասին հայտնել է «Ալ-Յաում աս-Սաբիա» թերթը:
Դեպք տեղի է ունեցել այս գիշեր, Նախլ բնակավայրից ոչ հեռու գտնվող Բիր-Գեզիր վայրում: Հարսանեկան արարողությանը հավաքվել էին գյուղի բոլոր բնակիչները, երբ ամենաթեժ պահին սրահ են մտել ահաբեկիչները և սկսել անկանոն կրակ բացել մարդկանց վրա:
Թերթի փոխանցմամբ՝ ահաբեկչության հետևում կարող է կանգնած լինել Սինայում հայտնի «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» ահաբեկչական խմբավորումը, որը կապված է «Իսլամական պետության» հետ: