211652_close_icon
views-count5386 դիտում article-date 16:58 03-02-2020

Չինաստանը 7 պատվաստանյութի փորձարկումներ է անցկացնում նոր կորոնավիրուսի դեմ

Չինաստանում բժիշկները 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի դեմ 7 պատվաստանյութ են մշակել, որոնք այս պահին կլինիկորեն փորձարկում են։ Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ վկայակոչելով Չինաստանի ինժեներական գիտությունների ակադեմիայի անդամ, երկրի առաջատար վիրուսաբան Չժուն Նանշանին։ «Մենք բուժման արդյունավետ ծրագիր ենք մշակել, որը հաշվի է առնում ատիպիկ թոքաբորբի դեմ պայքարի՝ մեր կողմից կուտակված փորձն ու հաջողված մեթոդները»,Նանշանի խոսքը մեջբերում է «Սինհուա» գործակալությունը: Ինչպես նշել է փորձագետը, Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեն արդեն պատրաստել է թոքաբորբի դեմ պայքարի՝ նախկինից էլ ավելի լավ մշակված համալիր ծրագիր, համապատասխան որի ամբողջ երկրում բժիշկները շուտով կկիրառեն վարակվածներին բուժելու օպտիմալացված, կենտրոնական կառավարության կողմից հանձնարարվող միջոցներ: Վերջինսնաև պարզաբանել է, որ վերը նշված պատվաստանյութերի արդյունավետությունը պաշտոնապես հաստատելու համար որոշակի ժամանակ կպահանջվի: «Մենք ավելի շատ բան ենք իմանում այդ հիվանդության մասին, փորձ ենք կուտակում դրա ախտորոշման ու բուժման համար»,-եզրափակել է իր խոսքը վիրուսաբանը։

Նմանատիպ նյութեր