2689 դիտում
20:55 27-07-2020
Moderna ընկերությունը կորոնավիրուսի պատվաստանյութի մեծածավալ փորձարկումներ է սկսում
Ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, հուլիսի 27-ին հայտնել է, որ անցում է կատարել կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկման հաջորդ մակարդակի, որում ներգրավվել է մոտ 30․000 չափահաս մարդ` չվարակված կորոնավիրուսով:
[url=https://www.golos-ameriki.ru/a/health-coronavirus-moderna-update-1/5519127.html]«Ամերիկայի ձայն»[/url]-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ սա առաջին փորձարկումն է, որն անցկացվում է կառավարության ծրագրի շրջանակում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել COVID-19-ի դեմ դեղամիջոցների ու պատվաստանյութերի որքան հնարավոր է շուտ ստեղծելուն, փորձարկելուն և մատակարարելուն:
ԱՄՆ-ի կառավարությունը «Moderna Therapeutics»-ի ծրագրի համար հատկացրել է շուրջ 1 մլրդ դոլար և ընտրել է ընկերության կողմից մշակված պատվաստանյութը մարդկանց շրջանում մասշտաբային փորձարկումների համար: Ընկերությունը տեղեկացնում է, որ հետազոտությունների գլխավոր նպատակն է հիվանդության սիմպտոմատիկ դրսևորումների կանխարգելումը:
Նմանատիպ նյութեր
5683 դիտում
16:58 03-02-2020
Չինաստանը 7 պատվաստանյութի փորձարկումներ է անցկացնում նոր կորոնավիրուսի դեմ
5498 դիտում
16:20 14-04-2020
Չինաստանը կորոնավիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ է կատարելու
1718 դիտում
13:20 19-12-2020
ԱՄՆ-ն թույլատրել է կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութի կիրառումը
Այս բաժնից
1942 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1834 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am