211652_close_icon
views-count3396 դիտում article-date 20:15 01-02-2020

Արթուր Ղազինյան. ՀՀ-ում առատ ձյան պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի ՍԴ-ում

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱՄՆ պետքարտուղարի այցը Բելառուս կարող է լարվածության հերթական առիթը դառնալ ԱՄՆ և Ռուսաստանի միջև՝ Ռուսաստանի և Բելառուսի միջև առկա և օրեցօր խորացող հակասությունների համատեքստում։ Պոմպեոն հավաստիացրել է, որ կարող է ապահովել Բելառուսի նավթի պահանջարկը 100%-ով, ինչն ավելի է սրում իրադրությունը։ Աշխարհը գտնվում է գլոբալ տրասֆորմացիայի կարևորագույն շրջափուլում և սկսվել է նոր աշխարհակարգի կառուցման ճարտարապետական նախագծի մշակման աշխատանքները, որոնք չեն շրջանցում Հայաստանն ու մեր տարածաշրջանը։ Իսկ Հայաստանում առատ ձյան և սպասվող առատ բերքի պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի Սահմանադրական դատարանում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր