ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում առաջիկայում հրաժարական տալ իր պաշտոնին: Այդ մասին Հ. Թովմասյանը ասաց այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցում։
«Եթե երկրում տեղի ունեցող քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում պիտի փոխվի նաև դատական իշխանությունը, ապա սահմանադրության մեջ ինչ-որ բան այնպես չի գրված»,-պարզաբանեց նա:
Հավելեց, որ դատարաններում դատավորներ կան, ովքեր նշանակված են ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ նախագահների կողմից, և պաշտոնավարում են, սակայն երբեք ոչ մեկի մոտ հարց չի առաջացել, որ այդ դատավորները պիտի փոխվեն:
«Դատական իշխանության առանձնահատկությունը հենց դրանում է կայանում, որ ինքը քաղաքական պրոցեսներից դուրս է»,-ընգծեց Հ. Թովմասյանը: