211652_close_icon
views-count4744 դիտում article-date 17:51 01-11-2016

Ձյան առատ տեղումների պայմաններում Դիլիջանի ոլորաններում ծանրաքարշ մեքենաների շարժը ժամանակավորապես դադարեցված է. ձյան շերտն արդեն հասնում է մոտ 40 սմ -ի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ձյան առատ տեղումների պայմաններում Դիլիջանի ոլորաններում՝ թունելից մոտ 700մ ներքև՝ Դիլիջան քաղաք տանող հատվածում, խափանված ծանրաքարշ մեքենաների պատճառով դժվարանցանելի է դարձել Դիլիջանի լեռնանցքը։ Խափանված մեքենաներից մեկը կարճ ժամանակահատվածում կարգի է բերվել և շարունակել ճանապարհը, որից հետո ճանապարհի երթևեկելի գոտին մասնակի բացվել է։ Ճանապարհաշինարարների, ԱԻՆ-ի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով աշխատում են ճանապարհը փակած երկրորդ մեքենան ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս բերելու ուղղությամբ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները տեղում աշխատանքներ են տանում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ [color=#CC0000]Դիլիջանի լեռնանցքում ձյան առատ տեղումները շարունակվում են։ Ձյան շերտն արդեն հասնում է մոտ 40 սմ -ի։[/color] Ճանապարհահատվածը սպասարկող Դիլիջանի «Հաղարծին» ՓԲ ընկերության աշխատակիցները գործի են դրել ձյուն մաքրող ամբողջ տեխնիկան և աշխատում են արտակարգ ռեժիմով։ Այս պահին մարդատար մեքենաների երթևեկությունը վերականգնված է։ [color=#CC0000]Անվտանգության նկատառումներից ելնելով՝ առայժմ դադարեցված է ծանրաքարշ մեքենաների շարժը։[/color] [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր