211652_close_icon
views-count1922 դիտում article-date 18:10 01-02-2020

Խորհրդակցություն Փրկարար ծառայությունում. ՀՀ մարզերում կծավալվեն ժամանակավոր հենակետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների և առաջացած հարցերի վերաբերյալ: Ծառայության տնօրենը հայտնեց, որ ԱԻ նախարարի հրամանով եղանակային պայմանների հետ կապված ՀՀ մարզերում կծավալվեն ժամանակավոր հենակետեր՝ քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով և հանձնարարեց կազմակերպել այդ աշխատանքները: Վ. Գաբրիելյանը հանձնարարեց Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների պետերին ներկայացնել առաջարկություններ 2020 թվականին ծառայության աշխատանքներն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու համար, ինչպես նաև՝ առկա թերությունները վերացնելու նպատակով: Համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվեց ճշգրտել մասնագիտական պարապմունքների անցկացման խմբերը, դրանցում ընդգրկված աշխատակիցներին՝ ըստ զբաղեցրած պաշտոնների խմբերի: Նաև առաջարկվեց առաջիկա 3 տարիների համար ունենալ ծրագիր, թե որ մասնագիտությունների կարիքն ունի Փրկարար ծառայությունն, ինչպիսի ուսուցում և վերապատրաստում է անհրաժեշտ ծառայության աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար: Վ. Գաբրիելյանը պատասխանատու ստորաբաժանումներին հանձնարարեց զեկուցել 2020 թվականի մայիսին նախատեսվող որոնողափրկարարական միջազգային խորհրդատվական խմբի (INSARAG) ուսումնավաժության նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ և առաջարկություններ ներկայացնել ուսումնավարժությունն բարձր մակարդակով անցկացնելու համար: Ծառայության տնօրենը նշեց, որ արդեն պատրաստ է 16 և ավելի հարկանի շենքերում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումը և Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերին հանձնարարեց կազմակերպել այդ ցուցումը իրենց անձնակազմին ուսուցանելու գործընթացը: Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերին հանձնարարվեց իրենց տարածքներում ճշտել և կազմել այն կառույցների և կազմակերպությունների ցանկը, որոնք ունեն ջրի ավտոբակեր՝ ջրատարներ, որոնք հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում օգտագործել հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ և համապատասխան աշխատանքներ տանել այդ կազմակերպությունների հետ: Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությանն հանձնարարվեց ներկայացնել առաջարկություններ Փրկարար ծառայության տնօրինության տակ գտնվող «Զիլ» մակնիշի ավտոմեքենաների վրա համապատասխան տարողությամբ ջրի բակեր տեղադրելու համար, որպեսզի դրանք ևս հնարավոր լինի անհրաժեշտության դեպքում օգտագործել հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ: Հանձնարարվեց ներկայացնել այն հրշեջ ջոկատների ցանկը, որոնք թվային ռադիոկայան չունեն և առաջարկություններ այդ հարցը լուծելու համար: Վ. Գաբրիելյանը առաջարկեց ստեղծել համահավաք ջոկատներ, որոնց մեջ կընդգրկվեն Փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների սպաները: Սպաները համապատասխան պատրաստություն կանցնեն և խոշոր դեպքերի ժամանակ անհրաժեշտության դեպքում համահավաք ջոկատների ուժերը կօգտագործվեն հրդեհաշիջման և փրկարարկան աշխատանքների ժամանակ: Կառավարության որոշմամբ, քարաթափումներից խուսափելու համար ԱԻՆ-ին հատկացվել են պայթուցիկ նյութեր ժայռաբեկորների հարկադիր պայթեցում կատարելու համար: Վ. Գաբրիելյանը հանձնարարեց տեղական ինքնակառավարման մարմինների հետ ճշգրտել և ներկայացնել այն տեղանքները, որտեղ քարաթափման վտանգ է առկա՝ հարկադիր պայթեցման աշխատանքներ իրականացնելու համար: Ծառայության տնօրենը նշեց, որ մշակվում է փրկարար ծառայողների աշխատանքի գնահատման համակարգ, ըստ որի էլ լավագույն ծառայողները կստանան լրավճարներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր