2777 դիտում
22:18 31-01-2020
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները հանդիպել են Թբիլիսիում
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները քննարկել են երկու երկրների ֆուտբոլային կառույցների միջև բազմաշերտ համագործակցության հեռանկարները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պատվիրակությունը հունվարի 31-ին Թբիլիսում հանդիպել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՎՖՖ) ղեկավար կազմի հետ:
Հայկական կողմը ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, ՀՖՖ դեսպան Խորեն Հովհաննիսյանը և ՀՖՖ գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում էին ՎՖՖ նախագահ Լևան Կոբիաշվիլին, ՎՖՖ առաջին փոխնախագահ Կախա Չումբուրիձեն, ՎՖՖ փոխնախագահներ Ալեքսանդր Իաշվիլին, Ակակի Ալադաշվիլին և ՎՖՖ գլխավոր քարտուղար Դավիթ Մուջիրին:
Կողմերը քննարկել են երկու ֆեդերացիաների միջև համագործակցության հետագա հեռանկարները և փոխհարաբերությունների սերտացման հնարավորությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել մրցավարական խնդիրների համատեղ քննարկման և ներքին մրցաշարերի հանդիպումների սպասարկման համար մրցավարների փոխանակման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև պայմանավորվել են ձևավորել միասնական հատուկ համակարգ, որի շրջանակներում երկու երկրների տղամարդկանց (Մ-14-ից մինչև Մ-21) և կանանց տարբեր տարիքային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ:
Նմանատիպ նյութեր
1846 դիտում
18:59 27-07-2019
Հայաստանի և Բրազիլիայի Ֆուտբոլի ֆեդերացիաների միջև նոր կամուրջներ են կառուցվում. ՖՈՏՈՇԱՐՔ
1882 դիտում
18:02 29-09-2020
ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ
Այս բաժնից
817 դիտում
16:16 17-03-2024
Բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադի մրցաշարի եզրափակիչ
913 դիտում
14:24 15-03-2024
Թիկնիզյանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին
1003 դիտում
12:36 14-03-2024
Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների միջազգային մրցաշար