Հայաստանի և Բրազիլիայի Ֆուտբոլի ֆեդերացիաների միջև նոր կամուրջներ են կառուցվում. ՖՈՏՈՇԱՐՔ
«Հայ-բրազիլական մշակութային տնտեսական ֆորումի» նախաձեռնությամբ օրերս Երեւան էր ժամանել Բրազիլիայի ֆուտբոլի Ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆաբիո Մահսերեջյանը:
Հայաստանում նա հանդիպեց ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի հետ, այցելեց ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-Ակադեմիա, որտեղ էլ հանդիպում ունեցավ իսպանացի հանրահայտ մարզիչ, ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու ֆեդերացիաների միջեւ համագործակցության նոր ուղիներ, նախանշվեցին համատեղ ծրագրեր։
Բրազիլիայի հավաքականի հայազգի մարզիչն առաջին անգամ էր Հայաստանում։ Այցի ընթացքում Մահսերեջյանին ուղեկցում էին ընտանիքի անդամները: