1655 դիտում
21:42 31-01-2020
ԵՊԲՀ-ում բացվեց ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի կիսանդրին
ԵՊԲՀ-ում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ՝ նվիրված բուհի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի 89-ամյակին:
Էմիլ Գաբրիելյանի անունը կրող լսարանին կից բացվեց ականավոր բժիշկ-գիտնականի կիսանդրին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին՝ վերհիշեց, թե ինչպիսի առողջապահական, բժշկական, գիտական ժառանգությամբ է հագեցած Էմիլ Գաբրիելյանիանցած ուղին: «Առիթ ունենք հիշել այն մարդուն, ում ներկայությունն այսօր սուր անհրաժեշտություն է, երբ համալսարանը գրանցում է այսպիսի հաջողություններ՝ միջազգային, կրթական, գիտական և այլ ոլորտներում: Նա կարողանում էր զսպել և ոգևորել, իր խստությամբ՝ պարտադրել, բայց ոչ երբեք բռնանալ»,-ասաց ռեկտորը՝ ավելացնելով, որ ինքը Էմիլ Գաբրիելյանի կարիքն ամենից շատն է զգում:
Արմեն Մուրադյանը շեշտեց, որ բժշկական համալսարանը վառ է պահում ուսուցիչների հիշատակը: «Մենք սիրում ենք մեր համալսարանը, ուսուցիչներին, որոնք կարողացել են ձևավորել ինչպես համալսարան, այնպես էլ՝ սերունդներ: Այսօր մենք այդ պատասխանատվության կրողներն ենք և ունենք նույնպիսի առաքելություն»,-ասաց նա՝ հավելելով, որ «Վերադարձ» ծրագիրի շրջանակում ԵՊԲՀ-ում կշարունակվեն բացվել ականավոր ուսուցիչների անունները կրող լսարաններ և, որ «Վերադարձ» ծրագիրը հաստատում է սերունդների միջև կապը:
Մեծանուն գիտնականի հետ կապված հուշերով կիսվեցին նաև ակադեմիկոսի աշակերտները, գործընկերները և այլք:
ԵՊԲՀ ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Բալասանյանի խոսքով՝ ամբիոնն իր գործունեության 95 տարիների ընթացքում ստեղծել է հարուստ ակադեմիական և գիտական ժառանգություն: «Մենք հպարտ ենք, որ մեր ամենամեծ հարստությունը մեր ուսուցիչներն են, որոնց շարքում առանձնանում էԷմիլ Գաբրիելյանը:Նա փայլուն կերպով զուգակցում էր թե՛ կրթական, թե՛ գիտական, թե՛ կազմակերպչական, և թե՛ վարչարարական ոլորտները»,-ասաց ամբիոնի վարիչը՝ նշելով, որ ակադեմիկոսը միշտ առաջատար է եղել իր ղեկավարած ոլորտներում, քանի որ կարողացել է հաղորդել իր հոգևոր հարստությունը:
Ակնաբան Ալլա Հովհաննիսյանը՝ որպես Էմիլ Գաբրիելյանի ընտանիքի ներկայացուցիչ, շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ ընդգծելով, որ մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2358 դիտում
22:28 04-09-2019
ԵՊԲՀ հիմնանորոգված 4-րդ լսարանը կկրի ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
930 դիտում
19:52 23-10-2019
ԵՊԲՀ-ում տղի է ունեցել աԱկանավոր սրտաբան, ակադեմիկոս Կառլեն Ադամյանին նվիրված նիստ
Այս բաժնից
991 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
631 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
928 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը