2295 դիտում
22:28 04-09-2019
ԵՊԲՀ հիմնանորոգված 4-րդ լսարանը կկրի ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր վերաբացվեց բուհի խորհրդանիշներից մեկը՝ 4-րդ լսարանը: ԵՊԲՀ գիտական խորհուրդն արտահերթ նիստում որոշեց՝ բժշկական կրթության զարգացման, առողջապահության ոլորտում մեծ ներդրման և ավանդի համար Երևանի պետական համալսարանի թիվ 4 լսարանն անվանակոչել բուհի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունով:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ լսարանը թվով 4-րդն է, բայց յուրաքանչյուր համալսարանականի համար՝ առաջինը, քանի որ այս լսարանի հետ են կապված ուսանողական լավագույն տարիները, երիտասարդությունը, հիշողություններն ուսուցիչների մասին: «Վերակառուցված լսարանը կոչ է, սրտաբաց հարվեր մեր լավագույն շրջանավարտներին՝ մասնակից դառնալու համալսարանաշինությանը»,- նշեց ռեկտորը՝ ողջունելով ամերիկաբնակ ականավոր բժիշկներ Հարություն Հովհաննիսյանին և Կարինե Գաբրիելյանին, որոնց հովանավորությամբ իրականացվել է լսարանի վերանորոգման աշխատանքները:
Կարինե Գաբրիելյանն Էմիլ Գաբրիելյանի դուստրն է։ ԵՊԲՀ շրջանավարտ ամուսինները հայրենիքի սահմաններից դուրս հաջողված մասնագիտական գործունեություն են ծավալում։ «Հպարտ եմ, որ այս լսարանը վերաբացվում է իմ պաշտոնավարման ընթացքում, հպարտ եմ, որ վերակառուցմանը, շինարարական աշխատանքներին մասնակցել եմ նաև ես՝ ունենալով ուսանողների աջակցությունը: Սա կրթօջախը սիրելու լավագույն օրինակ է՝ սիրել ուսուցիչներին ու հայրենիքը, և ունենալ պայծառ ապագա»,- հավելեց Արմեն Մուրադյանը՝ շեշտելով, որ համալսարանաշինությունը ԵՊԲՀ-ում ամենօրյա աշխատանք է:
Ակնավիրաբույժ Կարինե Գաբրելյանի խոսքով՝ կյանքի առաջին փուլը՝ ուսանողական տարիներն իր և ամուսնու համար անհոգ էին, երկրորդ փուլում՝ հայրենիքից հեռու սկսվել են իրական դժվարությունները, երբ պետք էր հաղթահարել օտարությունը, մասնագիտական ոլորտում կայանալու խոչընդոտները: «Եկավ այն օրը, երբ մենք ամուր կանգնեցինք մեր ոտքերի վրա: Ետ նայելով կարող եմ ասել, որ այդ ամուր հիքեր դրվել են այս պատերի ներքո: Այս ամենը գիտակցելով՝ յուրաքանչյուրի մոտ վաղ թե ուշ արթնանում է հայրենիք վերադառնալու և այնտեղ փոքրիկ ներդրում ունենալու ցանկությունը»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով յուրաքանչյուրին, ով մասնակցել է լսարանի վերակառուցման աշխատանքներին:
Գիտական խորհրդի արտահերթ նիստին՝ լսարանի վերաբացման և անվանակոչման առիթով ցուցադրվեց ֆիլմ՝ ներկայացնելով 14 տարի շարունակ Հայաստանի առողջապահական համակարգը ղեկավարած, ականավոր բժիշկ-գիտնական Էմիլ Գաբրիելյանի անցած ուղին: Արմեն Մուրադյանը եզրափակելով գիտական խորհրդի նիստը՝ նշեց, որ Էմիլ Գաբրիելյանն ուսուցիչ էր, մարդ, ով ստեղծել է այսօրվա առողջապահական համակարգը՝ թողնելով մեծ դպրոց, ուր հնարավորություն է ստեղծվել ամենաժամանակակից մոտեցումներով պատրաստել բժիշկներ, ինչպես նաև սերունդ, որը հայրենիքից հեռու իր համբավով բարձր է պահում ԵՊԲՀ-ի պատիվը՝ կրելով «Հերացի» շրջանավարտ բարձր կոչումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
21:42 31-01-2020
ԵՊԲՀ-ում բացվեց ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի կիսանդրին
2495 դիտում
18:39 28-03-2018
ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնն այսուհետև կկրի անվանի բժիշկ-գիտնական Հովհաննես Սարուխանյանի անունը
Այս բաժնից
2113 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
607 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
568 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի