888 դիտում
19:52 23-10-2019
ԵՊԲՀ-ում տղի է ունեցել աԱկանավոր սրտաբան, ակադեմիկոս Կառլեն Ադամյանին նվիրված նիստ
ԵՊԲՀ-ում այսօր տեղի ունեցավ Հետբուհական շարունակական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի նիստ, որը նվիրված էր սրտաբանության հիմնադիր, ակադեմիկոս Կառլեն Ադամյանի գիտական ժառանգությանը, նրա կենսագրությանն ու մասնագիտական գործունեությանը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով անվանի սրտաբանին և ներկաներին՝ ընդգծեց, որ այսպիսի նիստերը ևս մեկ անգամ ընդգծում են բոլորի ակնածանքն ու անսահման հարգանքն ուսուցիչների նկատմամբ: Բժշկության պատմության մեջ հետք թողած բուհի ականավոր շրջանավարտներն իրենց ներկայությամբ ու կատարած աշխատանքով զարդարում են ամբողջ առողջապահական համակարգն ու բժշկության պատմությունը: «Խոնրավելով ձեր անցած ուղու առջև՝ խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ որպես մեծ ուսուցիչ, բժիշկ, կլինիցիստ, վարչարար, գիտնական ու մանկավարժ»,-ասաց Արմեն Մուրադյանը:
Հայաստանի կամերային նվագախմբի քառյակի ելույթով մեկնարկեց Կառլեն Ադամյանին նվիրված միջոցառումը, որից հետո ցուցադրվեց անվանի սրտաբանի մասին պատմող ֆիլմ: Դեռ դպրոցական նստարանից Կառլեն Ադամյանը աչքի է ընկել աշխատասիրությամբ ու նվիրումով: Ինչն էլ ուղղորդում է նրան Բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որտեղ էլ արժանանում է «Լավագույն տրամաբանություն ունեցող» ու «Ամենաերևելի ուսանող» կոչումներին: Նա հստակ որոշել էր՝ բուժել մարդկանց սրտերը: «Բժշկության մեջ համառություն և աշխատասիրություն է պետք: Դրանով է տարբերվում բժշկի մասնագիտությունը»,-ընդգծեց Կառլեն Ադամյանը, ով մեծ ավանդ ունի տարբեր սերունդների սրտաբանների կայացման գործում:
Ժամացույցի սիրտը մեխանիզմն է, իսկ նա սիրում է ժամացույցի ճշգրտությունը, միայն թե ժամացույցի փոխարեն գործ ունի սրտի հետ: Նույն ճշգրտությամբ էլ երկար տարիներ Կառլեն Ադամյանը չափում է հարյուրավոր սրտերի զարկեր: Բժշկական գրքերը, վիրահատություններն ու հետազոտությունները նրա կյանքի ուղեկիցներն են: Երկար տարիներ՝ մարդկային սրտի հետ պայքարի բռնված, նա բժշկել ու հիմա էլ շարունակում է բժշկել իր գրքերի միջոցով:
«Երբ վերլուծում ես կյանքդ, դժվար է չհասկանալ մարդկանց վերաբերմունքը: Ես կարծում եմ, որ ինչ-որ արել եմ, մարդիկ ինձ վերդարձրել են ավելին»,- ասաց անվանի գիտնականը՝ մեջբերելով իր մոր խրատները, որ լավությանը պետք է լավությամբ պատասխանել, բայց և քո անձի հանդեպ թույլ չտալով վատություն:
Կառլեն Ադամյանին ողջունելու էին եկել անվանի բժիշկներ, ընկերներ, գործընկերներ, նրանք, ովքեր սովորել նրանից, առաջնորդվել են խորհուրդներով և կյանքի երկար ճանապարհ են անցել՝ կայանալով բժշկագիտության ոլորտում: Նրանց բոլորի խոսքում կարմիր թելի պես անցնում էր մի միտք՝ Կառլեն Ադամյանը մահվան դեմ կյանքի պայքար մղելով՝ միշտ տվել է պայքարելու հավատ:
Նմանատիպ նյութեր
2099 դիտում
22:42 03-02-2022
Զրուցակցիս հյուր. հարցազրույց սրտաբան, Սրտաբանական ինստիտուտի ակադեմիկոս Կառլեն Ադամյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1431 դիտում
23:20 26-05-2021
Քաղաքական խորհրդակցություններ են տղի ունեցել ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջև
Այս բաժնից
2266 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
712 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
661 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի