211652_close_icon

Քաշքշոց, ծեծկռտուք՝ Արթիկի գաղութում․ դատապարտյալները խոչընդոտել էին հիմնարկի բնականոն աշխատանքը. Aravot.am

views-count1411 դիտում article-date 18:14 03-11-2025
Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 24-ին խաթարվել է Արթիկ քրեակատարողական հիմնարկի բնականոն աշխատանքը․ պատիժը կրող հինգ դատապարտյալներ՝ Ա․Տ․-ն․ Հ․Թ․-ն․ Ա․Գ․-ն, Տ․Ղ-ն և Ա․Հ․-ն զբոսանքի տրամադրման գործընթացի ժամանակ չեն ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջին։

Ավելին՝ նրանք սկսել են քաշքշել, անկանոն հարվածել ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցների հասցեին, նրանց քաշքշելով դուրս են հանել։

Դատապարտյալներից մեկը՝ Հ․Թ․-ն ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու, արդարադատության կապիտան Վ․Բ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Փաստի առթիվ հոկտեմբերի 25-ին Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 454 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր