211652_close_icon
views-count3890 դիտում article-date 18:48 31-01-2020

«Բարսելոնան» 31 մլն եվրոյով գնեց «նոր Կրիշտիանուին»

«Բարսելոնան» հայտարարեց «Բրագայի» հարձակվող Ֆրանսիշկու Տրինկաուի տրանսֆերի մասին: 20-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանը կավարտի Պորտուգալիայում և կատալոնական ակումբին կմիանա հուլիսի 1-ին: Տրանսֆերի արժեքը կազմել է 31 մլն եվրո: Խաղացողի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր, որտեղ հրաժարագինը ամրագրվել է 500 մլն եվրոյի չափով: Տրինկաույի վաճառքը պորտուգալական թիմի պատմության մեջ ռեկորդային դարձավ: Մամուլում Տրինկաուին պարբերաբար անվանում են «նոր Կրիշտիանու»՝ ընդգծելով նրա նմանությունը Ռոնալդուի հետ: 2018թ. Տրինկաուն Մ19 Եվրոպայի առաջնությունում խփել է 5 գնդակ:

Նմանատիպ նյութեր