«Ռեալը» 30 մլն եվրոյով գնեց «Ֆլամենգոյի» 18-ամյա տաղանդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մադրիդի «Ռեալը» հայտարարեց «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Ռեյնյերի տեղափոխության մասին:
18-ամյա տաղանդավոր բրազիլացին ակումբի հետ կնքել է պայմանագիր՝ մինչև 2026 թվականը: Նշվում է, որ «արքայական» ակումբը խաղացողի համար վճարել է 30 մլն եվրո:
Ռեյնյերը թիմին կմիանա փետրվարի 9-ին՝ օլիմպիական հավաքակաների մրցաշարի ավարտից հետո:
Բրազիլիայի առաջնությունում Ռեյնյերը անցկացրել է 14 հանդիպումը: