23082 դիտում
19:45 25-11-2017
Երևանի Նոր Նորքի վարչական շրջանում ծառերի սպանդի փաստով հարուցվել է քրեական գործ. Ճիվաղը բնությանը պատճառել է 700 հազար դրամի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արայիկ Տոնոյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի /ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը խոշոր վնաս պատճառելով/ հատկանիշներով քրգործ է հարուցվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հետաքննչական բաժանմունքից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժին:
Որպես կասկածյալ ծառերի սպանդի հեղինակ, 25-ամյա Հրայր Մարգարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասը կազմում է 600 հազարից 700 հազար դրամ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/08/1081730/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 7-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչանի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել էին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցի 11 շենքի բակում ծառերի սպանդ իրականացնողին։
Նա Կոտայքի մարզի Ջրվեժի 12-րդ փ., 2-րդ փակ., տ.1, բնակիչ՝ 25-ամյա Հրայր Սարգսի Մարգարյանն է։ Վերջինս բերման էր ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր էին նախապատրաստվում։
[b]Ծառերի սպանդի հեղինակ, 25-ամյա Հրայր Մարգարյանը [/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0823352001510126571762639.jpg[/img]
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1596 դիտում
14:15 21-08-2019
Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ