«Լիվերպուլը» Անգլիայի առաջնությունների պատմական ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր-լիգայի 18-րդ տուրի հետաձգված խաղում «Լիվերպուլը» Լոնդոնում 2:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»:
Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմն այս մրցաշրջանում առնվազն մեկ անգամ առաջնությունում հաղթել է բոլոր մրցակիցներին:
Դա անգլիական բարձրագույն առաջնություններում մերսիսայդյան ակումբին հաջողվեց առաջին անգամ պատմության մեջ:
ԱՊԼ-ում «Լիվերպուլը» հաղթեց 15-րդ հանդիպումն անընդմեջ՝ միայն մեկ անգամ միավոր զիջելով հոկտեմբերին, ոչ-ոքի խաղալով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (1:1):