211652_close_icon
views-count2593 դիտում article-date 18:50 20-03-2016

Բուֆոնը Իտալիայի առաջնությունների պատմական ռեկորդ սահմանեց

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Իտալիայի առաջնության նոր ռեկորդ սահմանեց: 38-ամյա Բուֆոնը իտալական առաջնությունների պատմության ամենաերկար չոր սերիան անցկացրեց: Նախկին ռեկորդը պատկանում էր «Միլանի» դարպասապահ Սեբաստյանո Ռոսիին, որը 1993/94 մրցաշրջանում գոլ բաց չէր թողել 929 րոպեի ընթացքում: Իտալիայի առաջնության 30-րդ տուրում՝ «Տորինոյի» հետ խաղից առաջ Բուֆոնի չոր սերիան կազմում էր 926 րոպե: «Յուվենտուսի» դարպասապահին բավական էր գոլ բաց չթողնել հանդիպման առաջին 5 րոպեներին: Այժմ, ավարտվել է հանդիպման առաջին խաղակեսը, «Յուվենտուսը» հաղթում է 2:0 հաշվով և Բուֆոնն իր ռեկորդը շարունակում է միայն բարելավել:

Նմանատիպ նյութեր