Եգիպտոսի հավաքականի դարպասապահը աշխարհի առաջնությունների պատմական ռեկորդ սահմանեց
ԱԱ-2018-ի խմբային փուլի վերջին խաղում Եգիպտոսի հավաքականը խաղում է Սաուդյան Արաբիայի հետ:
Եգիպտական թիմի կազմում հանդիպմանը մասնակցում է 45-ամյա դարպասապահ Էսամ Էլ-Հադիրին:
Այդպիսով, Էլ-Հադիրին դարձավ աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենատարեց խաղացողը:
Նախկին ռեկորդը պատկանում էր Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Ֆարիդ Մոնդրագոնին, որը 2014թ. աշխարհի առաջնությունում խաղացել է 43 տարեկան հասակում: