«Լիվերպուլը» պատմական ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Լիվերպուլը» 3:0 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոնին»:
Յուրգեն Կլոպի թիմի համար սա այս մրցաշրջանում յոթերորդ հաղթանակն էր. 6 հաղթանակ ԱՊԼ-ում և մեկը՝ Չեմպիոնների լիգայում:
Այսպիսով, «Լիվերպուլն» իր 126 տարվա պատմության մեջ առաջին անգամ մրցաշրջանը սկսեց 7 անընդմեջ հաղթանակով:
Խաղից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է. «Յոթ խաղ անընդմեջ հաղթելը հիանալի է, սակայն առջևում մեզ սպասվում են շատ ավելի ծանր մարըագրավերներ: Ընդամենը չորս օր ունենք, որպեսզի պատրաստվենք Լիգայի Գավաթում «Չելսիի» հետ խաղին»: