211652_close_icon
views-count2291 դիտում article-date 17:39 29-01-2020

Հենրիխ Մխիթարյանը 9-րդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 109 միավոր` Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Մխիթարյանը լուրջ մրցակից է ունեցել քվեարկության ընթացքում և ընդամենը մի քանի միավորով է Հենրիխը առաջինը դարձել: 104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը: 61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Նմանատիպ նյութեր