211652_close_icon
views-count1978 դիտում article-date 15:46 23-12-2015

Հենրիխ Մխիթարյանը 5-րդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2015թ. քվեարկության արդյունքները: Ս.թ. դեկտեմբերի 11-ին սահմանված կարգի համաձայն հայտարարվել էր քվեարկության սկիզբը: Քվեարկության վերջնաժամկետն էր ս.թ. դեկտեմեբերի 21-ը: 2015-փակ գաղտնի քվեարկությանն էր ներկայացվել 56 ֆուտբոլիստի թեկնածություն,որոնց օգտին քվեարկել է 47 մարդ: Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու համար բարձրագույն խմբի ակումբները ներկայացնում են իրենց ակումբների 5 լավագույն ֆուտբոլիստների թեկնածությունները: Ապա Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների լավագույն ֆուտբոլիստների իր թեկնածուներին, որից հետո ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ գաղտնի քվեարկության: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները, Մեդիայի ներկայացուցիչները: Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար: Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա: Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սխեմայով. առաջին տեղի համար՝ 5, երկրորդ տեղի համար՝ 3, երրորդ տեղի համար՝ 1 միավոր սկզբունքով: Հայաստանի 2015 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով, Մխիթարյանը վեցերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և հինգերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Հենրիխ Մխիթարյանի անունը 45 անգամ նշվել է առաջին և 1 անգամ երկրորդ տեղում: Հավաքելով 228 միավոր՝ Հենրիխ Մխիթարյանը հռչակվում է 2015 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Ֆրանսիական «Դիժոնի» պաշտպան Գաել Անդոնյանը՝ վաստակելով 46 միավոր: Գաել Անդոնյանի անունը 11 անգամ նշվել է երկրորդ եւ 13 անգամ՝ երրորդ տեղում: Հայաստանի ազգային հավաքականի և Ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին վաստակելով 44 միավոր զբաղեցրել է երրորդ տեղը «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում: Պիզելիի անունը 13 անգամ նշվել է երկրորդ և 5 անգամ՝ երրորդ տեղում: Տարվա լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին կհանձնվի «Ոսկե գնդակ» մրցանակը, հատուկ պատվոգիր և 4 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգեւ: Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրած Գաել Անդոնյանին կհանձնվի «Արծաթե գնդակ» մրցանակը, հատուկ դիպլոմ և 2. 800 .000ՀՀ դրամ դրամական պարգև: Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրած Մարկոս Պիզելիին կհանձնվի «Բրոնզե գնդակ» մրցանակը, հատուկ դիպլոմ և 2 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգև: Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ [url=http://www.ffa.am/uploaded/2015/ArmeniaBestPlayer2015.pdf]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր