257908 դիտում
10:05 29-01-2020
Գագիկ Ծառուկյանի անակնկալը՝ Զառ գյուղում գազի պայթյունի հետևանքով տունն ամբողջովին կորցրած վիրավոր ամուսիններին. գյուղացիներն ասում էին. «Ծառուկյանն ապացուցեց, որ ուրիշի ցավ չի լինում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունվարի 17-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցի 19 հասցեում, ըստ նախնական տեղեկությունների, գազի արտահոսքի ու պայթյունի հետևանքով տեղի ունեցած խոշոր փլուզման վերաբերյալ, ինչի հետևանքով տարեց ամուսինները, որոնց փլատակների տակից դուրս էին բերել գյուղի բնակիչները, տեղափոխվել էին հիվանդանոցներ։
Երեկ՝ հունվարի 28-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էին զանգահարել Զառ գյուղի բնակիչները, ովքեր հայտնեցին, որ դեպքից կարճ ժամանակ անց իրենց գյուղ են այցելել Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գրասենյակի ներկայացուցիչներն ու Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանը, ովքեր, տեղում ծանոթանալով իրավիճակին, հեռացել էին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ճիշտն ասած, դեպքից հետո շատերը եկան, գնացին, և միշտ մտածում էինք, որ էս տանտերերը ինչպես են կարողանալու միայնակ սոցիալական այս ծանր պայմաններում զրոյից կառուցել հիմնովին փլուզված տունը։ Ճիշտ է, մենք գյուղացիներով ինչ հնարավորություն ունենք, անելու էինք, որովհետև մեր գյուղի դրվածքն ա էդպես, ինչը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի։ Իզուր չի ասված հայտնի խոսքը՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի, ուրիշի ցավ չի լինում։ Գյուղապետի գլխավոոությամբ դեպքից հետո տարածքը մասամբ մաքրել էինք, ու ոնց գցում-բռնում էինք, մեզ բարի ու սրտացավ մարդկանց կարիքն էր անհրաժեշտ։ Երեկ պատգամավոր Է. Բաբայանի ուղեկցությամբ տուժածի ընտանիքին որպես օգնություն շինանյութ հատկացվեց՝ քար, ցեմենտ, ավազ, հետո իմացանք, որ այդ ամենը ուղարկվել է Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ»։
«Ճիշտն ասած, գյուղացիներով այս օրերին նաև իրար մեջ խոսում ու ասում էինք՝ էդ անտերը նախընտրական տարի էլ չի, դժվար էլ մեզ օգնեն, եղունգ ունես, գլուխդ քորի,-ասում էր տուժած ամուսինների որդին, ով դեպքի օրը գտնվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում,-նախ՝ ուզում եմ իմ երախտիքի խոսքն ուղղել իմ գյուղացիներին, գյուղապետին, փրկարարներին, ովքեր իրենց կյանքը վտանգելով՝ մայրիկիս ու հայրիկիս դուրս են բերել փլատակների տակից։ Ուզում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել «Աբովյան» և «Արմենիա» բժշկական կենտրոնների բժիշկներին, ովքեր, հավատարիմ Հիպոկրատի երդմանը՝ արեցին ամեն ինչ, որ հիմա հայրիկս ու մայրիկս ողջ են մնացել։ Ճիշտ է, դեռ բուժում են ստանում, բայց վստահ եմ՝ Աստծո կամոք բժիշկները կենաց-մահու պայքար տանելով՝ իրենց գործը բարձր մակարդակով կատարեցին։ Այսօր առավոտյան գյուղապետը մեզ հայտնեց, որ Գ. Ծառուկյանի և Է. Բաբայանի կողմից մեր ընտանիքին հատկացվել է շինանյութ՝ քար, ավազ, ցեմենտ, անգամ շինանյութի տեղափոխման հարցն են լուծել, ու վստահ եմ՝ Ծառուկյանի, Բաբայանի, գյուղապետի և մյուս բարի կամքի տեր մարդկանց շնորհիվ տունը կկառուցեմ, ու նորից ծնողներս կապրեն այս տանը։ Հատուկ երախտիքի խոսքն եմ ուղղում նաև իմ համագյուղացիներին, հալալ է նրանց, էն, որ ասում է՝ մարդու մատը փուշ է մտնում, մինչև բարեկամի գալը, հարևանն է հասնում, դա հաստատ վերաբերում է մեր գյուղին, մեր ժողովրդին, մեր պատգամավորներին, պատգամավորներ, ովքեր ապացուցեցին, որ նրանք երբևէ նման իրավիճակներում իրենց ընտրողներին միայնակ չեն թողնի։ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական անգամ ապացուցեց, որ իր խոսքը տղամարդու խոսք է, իր գործը բարի է։ Թող Աստված ուժ ու եռանդ տա նման մարդկանց, որ կան մեր շրջապատում»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ բանվորները շինանյութը դատարկում էին, մի քանի գյուղացիներ խնդրանքով դիմեցին Է. Բաբայանին, որպեսզի նրա միջոցով Գ. Ծառուկյանին փոխանցվի նրանց ևս մեկ խնդրանք, իսկ խնդրանքը այն էր, որ գյուղում կան մի քանի՝ Սովետական տարիներից կանգնեցված փայտե էլեկտրասյուներ, որոնք «Լենինի դարից եկած»՝ արդեն վտանգ են ներկայացնում իրենցից, ուժեղ քամու ժամանակ հնարավոր է՝ ընկնեն և հերթական արտակարգ դեպքերը տեղի ունենան։ Է. Բաբայանը տեղում գյուղացիների խնդրանքը հեռախոսով փոխանցեց Գ. Ծառուկյանին և հայտնեց, որ վաղը բետոնե ժամանակաից էլեկտրասյուները կբերվեն գյուղ և օրերի ընթացքում բոլոր «մահաբեր» էլեկտրասյուները կփոխարինվեն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/17/1145167/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 08:30-ի սահմաններում Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցի 19 հասցեում ուժեղ պայթյունի հետևանքով տունն ամբողջովին փլուզվել էր։
Գյուղի բնակիչները, վտանգելով իրենց կյանքը, մտել էին փլատակների տակ և այնտեղից դուրս բերել ամուսիններ՝ 86-ամյա Գրիշա Հայրապետյանին և 84-ամյա Քնարիկ Հայրապետյանին և օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների խումբը նախ տեղում օգնություն էր ցուցաբերել տուժած ամուսիններին, ապա տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրանց տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության խումբը, սակայն նրանք անելիք չէին ունեցել, քանի որ մինչ նրանց ժամանումը, գյուղի բնակիչները՝ ահել ու ջահել, ամուսիններին դուրս էին բերել փլատակների տակից:
Օպերատիվորեն ժամանել էր նաև Զառ վարչական շրջանի ղեկավար Լևոն Խաչատրյանը, ով տեղում տեղեկությունը փոխանցել էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին: Վերջինս, ժամանելով դեպքի վայր, հայտնել էր, որ մինչ փորձաքննությունը կպարզի, թե ինչն է եղել փլուզման պատճառը, մարզպետարանը և գյուղապետարանը առաջին հերթին հետևելու են վիրավորների առողջական խնդիրների լուծմանը:
Ժամանել էին նաև «Գազպրոմ Արմենիա » ընկերության Կոտայքի մարզի ԳԳՄ-ի պատասխանատուները: Նշված փողոցում էլ գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փլուզման պատճառը եղել էր գազը:
Հարևանները Գ. Շամշյանի հետ զրույցում ասել էին. «8 անց կես էր, ուժեղ պայթյուն լսեցինք, այնքան ուժեղ էր, որ գյուղի մի քանի փողոցներում այդ ձայնը լսեցինք ու զգացինք ցնցումը ու արդեն ոչ մի բան մեր աչքին չէր երևում, առաջին հերթին ջահելները մտան էդ վտանգավոր փլատակների տակ ու որոնում էին տան անդամներին: Լավ էր, գյուղացիներով շուտ գտանք ու հանեցիքն նրանց: Հիմա տեղափոխել են հիվանդանոց: Հիվանդանոցային հարցերը մարզպետն ու գյուղապետը խոստացել են, որ կլուծեն, ինչին հավատում ենք, բայց ով է փոխհատուցելու էս մարդկանց կրած վնասը, ուզում ենք դա չմնա օդից կախված մի բան: Էն, որ գազի հետևանքովա եղել, դա հաստատա: Մենք որպես վարկած դա ենք ենթադրում ու եթե փորձաքննությամբ հիմնավորվի դա, ապա Գազպրոմը պարտավոր է մարդկանց փոխհատուցման խնդիրը լուծել»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)