211652_close_icon
views-count47122 դիտում article-date 16:54 08-05-2020

Երևանի թիվ 144 հիմնական դպրոցի ուսուցչական կազմն ու ծնողկոմիտեն ապացուցեց, որ ուրիշի ցավ չկա. տնօրենի գլխավորությամբ անակնկալ այցելեցին սոցիալապես անապահով ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող թիվ 144 հիմնական դպրոցի աշխատակիցները՝ տնօրեն Կարինե Գասպարյանի և դասղեկ Իսկուհի Ասատրյանի գլխավորությամբ անակնկալ են մատուցել Կատովսկի 16 փողոցի 3-րդ տան բնակիչներ՝ ամուսիններ Էդվարդ Զատիկյանին ու Արուսյակ Կժոյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցի տնօրինությունը ծանոթանացավ մայիսի 6-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում հրապարակված աոցիալապես անապահով ընտանիքի մասին նյութին, և 1 օրում դպրոցի ողջ կոլեկտիվը, ծնողկոմիտեն, անգամ աշակերտները՝ տնօրեն Կ. Գասպարյանի և դասղեկ Ի. Ասատրյանի գլխավորությամբ որոշեցին, որ օգնության ձեռք պետք է մեկնեն ամուսիններին։ Մեկ օրվա ընթացքում դպրոցի աշխատակիցները, ծնողները և երեխաները դպրոցում հավաքեցին մեծ քանակի սննդամթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ, հագուստ, դեղորայք։ Այսօր այդ ամենը դպրոցի կոլեկտիվը տնօրեն Կ. Գասպարյանի գլխավորությամբ հանձնեցին սոցիալապես անապահով վիճակում գտնվող ամուսիններին։ Տնօրինությունն ու ուսուցչական կազմը ընտանիքին նաև գումար փոխանցեցին, ինչը մասամբ կթեթևացնի նրանց հոգսը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մայրը՝ Ա. Կժոյանը, ասում էր. «Ճիշտն ասած, նախկինում էլ դպրոցի կոլեկտիվը, ինչ հնարավորություն ունեցել է, օգնել է։ Դասղեկ Ասատրյանի մասին էլ խոսքեր չեմ գտնում ասելու. նա իր գործընկերների հետ միշտ իր տեսադաշտում է պահել տղայիս։ Նույնիսկ եղել էին դեպքեր, երբ երեխաս առողջական խնդիրների պատճառով չէր կարողանում գնալ դպրոց, դասղեկն ինքն էլ այցելում մեզ, ու տղաս միշտ ասում էր՝ ի՜նչ լավ ա, ընկեր Ասատրյանն էլի էկավ մեր տուն»։ Դասղեկն այսօր նրանց հանձնեց նաև երեխայի առաջին դասարանի ավարտական վկայականը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/06/1154127/]հայտնե[/url]լ էինք, որ արդեն 2 տարուց ավելի էր, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Կատովսկի 16 փողոցի 3-րդ տանն են վարձակալական հիմունքներով բնակվում ամուսիններ՝ 37-ամյա Էդվարդ Զատիկյանն ու 29-ամյա Արուսյակ Կժոյանը։ Մայիսի 6-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Կժոյանն ասել էր. «2 տարուց ավելի է, վարձակալական հիմունքներով բնակվում ենք այստեղ։ Մեկ շաբաթից ավելի էր, հոսանք չունեինք, լավ է, գոնե հարևանը ժամանակավոր հոսանք տվեց, բայց արդեն մի քանի ամիս է, չենք կարողանում վճարենք տան վարձը, որը կազմում է ամսական 50 հազար դրամ։ Ամուսինս առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն անտեսելով առողջական խնդիրները՝ իր պարտքն է համարում ու աշխատանք է ճարել՝ դրա դիմաց ստանալով 68 հազար դրամ աշխատավարձ, էն էլ մի մասը դեռ չեն տվել, ասում են՝ կտանք, իսկ երբ՝ չգիտենք։ Ես էլ ունեմ լուրջ առողջական խնդիրներ, սակայն իմ մասին այդքան չեմ մտածում, որքան ամուսնուս ու երեխաներիս։ Երեք երեխա եմ մեծացնում՝ 2 տղա, 1 աղջիկ։ Մեծը աղջիկս է՝ 10 տարեկան, հետո գալիս է 7-ամյա տղաս, հետո փոքրը՝ 2-ամյա տղաս։ Ճիշտն ասած, աղջիկ էլ տեսողության հետ արդեն խնդիրներ ունի, նույնիսկ գումար չենք կարողանում հայթայթենք, որպեսզի երեխային հետազոտման նպատակով տանենք Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա։ Մեծ տղաս էլ ունի առողջական խնդիրներ, ով միշտ ասում է՝ մամա ջան, մեծանամ, գնալու եմ բանակ, «Զինուժ»-ի տղերքի նման ծառայեմ սահմանում, որ թուրքը չկարանա մտնի Հայաստան ու Ղարաբաղ։ Հետո ոստիկան եմ դառնալու»։ «Բայց եթե ես հիմիկվանից չեմ կարողանում հոգալ նրա առոջղական խնդիրների լուծման հարցը, ապա չգիտեմ՝ ինչ կլինի։ Խնդրում եմ Սոցապնախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, Շենգավիթի թաղապետարանին, որպեսզի մեզ օգնության ձեռք մեկնեն։ Գոնե հաշվի առնեն, որ իմ նման անօգնական ու սոցիալապես վատ պայմաններում ապրող մորը չզրկեն նպաստից։ Պատճառաբանում են, թե ամուսինդ աշխատունակ է։ Խնդրում եմ՝ թող մի հատ այցելեն մեր բնակության վայրն ու կտեսնեն՝ ես սուտ եմ ասում, թե ճիշտ»,-նշում էր մայրը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում, խոնավ ու ցուրտ պատերի ներքո ապրող այս ընտանիքին, ընտանիք, որն ունի բարի ու սրտացավ մարդկանց հոգատարության կարիքը; Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր