211652_close_icon
views-count2986 դիտում article-date 23:31 28-01-2020

Պեպ Գվարդիոլա. Մեզ մի ասեք, թե ինչ կազմ խաղադաշտ դուրս բերենք

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ակումբները պետք է բոլոր մրցաշարերում ուժեղագույն կազմերով խաղան: «Մենք ընդունում ենք մրցաշարերի ժամանակացույցը և յուրաքանչյուր 2-3 օրը կայացող հանդիպումները, սակայն մի ասեք մարզիչներին, թե ինչ կազմ դուրս բերեն: Դա մեր աշխատանքն է: Նրանք իրենց աշխատանքն են կատարում, մենք դա ընդունում ենք: Նրանք ժամ են նշանակում, մենք խաղում ենք: Սակայն պետք է ասել, թե որ ֆուտբոլիստներին խաղադաշտ դուրս բերենք», ասել է Գվարդիոլան: Ավելի վաղ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ Անգլիայի Գավաթում «Շրուսբերիի» հետ երկրորդ հանդիպմանը խաղալու է թիմի երիտասարդական կազմը: Սրա համար գերմանացի մասնագետը քննադատության ենթարկվեց, սակայն ակումբը Կլոպին զորակցություն հայտնեց:

Նմանատիպ նյութեր