211652_close_icon
views-count1999 դիտում article-date 20:52 27-01-2020

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 27-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը, այլ պաշտոնատար անձինք: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց արտակարգ իրավիճակների բնագավառում Կանզաս-Հայաստան համագործակցությունը: Ոլորտում Հայ-Ամերիկյան գործակցության մեկնարկը տրվել է դեռևս 17 տարի առաջ. 2003 թվականից ի վեր՝ Կանզաս-Հայաստան համագործակցության շրջանակներում իրականացվել են շուրջ մեկ միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ հրշեջ-փրկարարական մի շարք ջոկատների, բազաների վերակառուցման, արդիականացման ու վերանորոգման աշխատանքներ, տրամադրվել է գույք, անցկացվել են մի շարք սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, ուսուցողական դասընթացներ ու կոնֆերանսներ, կատարվել են փոխադարձ ճանաչողական այցեր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ: Օգտվելով առիթից՝ նախարար Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց 2018 թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հիշատակի միջոցառմանը ամերիկյան կողմի մասնակցության համար և առաջարկեց Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ փոխհամագործակցության շրջանակներում 2020 թվականին անցկացնել համատեղ վարժանքներ: Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ այս տարվա ամռանը Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները կգան Հայաստան և ԱԻՆ աշխատակիցների հետ կանցկացնեն դասընթացներ ու վարժանքներ՝ իրենց ուսանելի փորձը փոխանցելով հայ գործընկերներին: Հանդիպման ավարտին կողմերը միմյանց փոխանցեցին խորհրդանշական նվերներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր