7218 դիտում
18:14 27-07-2017
ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին
Հուլիսի 27-ին ՀՀ ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի (KSNG) պատվիրակությանը՝ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորությամբ:
Հանդիպումն իրականացվել է այս տարվա հուլիսի 18-28-ը ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետների կողմից առաջին օգնության, կենսապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով անցկացվող դասընթացների համատեքստում:
Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարն ընդգծեց ՀՀ ԱԻՆ-ի, Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի միջև համագործակցության արդյունավետությունն ու բարձր մակարդակը՝ շեշտելով, որ միջազգային համագործակցությունը նպաստում է փրկարարական ուժերի կարողությունների հզորացմանը:
[img]http://shamshyan.com/ups/images/0389167001501164874221126.jpg[/img]
Կողմերը քննարկեցին փրկարարների վերապատրաստման հետագա ծրագրերն ու հետագա համատեղ վարժանքները նոր մեթոդաբանությամբ իրականացնելու հնարավորությունները:
Ամերիկյան կողմը պատրաստակամություն հայտնեց իր փորձառությունը ներդնել Հայաստանի համայնքներում վաղ ազդարարման համակարգերի զարգացման, բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացման և աղետների ու ճգնաժամերի ընթացքում փրկարարական ուժերի կառավարման մեթոդաբանության կատարելագործման գործընթացներում:
Նշենք, որ հուլիսի 27-ից 28-ը ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին ներկա կլինեն ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատին կից վարժահրապարակում և Կոտայքի մարզում (գյուղ Արգել) գտնվող «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում իրականացվող համատեղ ուսումնավարժություններին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
301 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը
493 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները