4760 դիտում
20:27 05-05-2022
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար Դեվիդ Ա. Վեյշարի գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 5-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ-գեներալ, գեներալ-մայոր Դեվիդ Ա. Վեյշարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը:
Նախարար Փամբուխչյանը կարևորել է Կանզաս-Հայաստան համագործակցությունը, որը սկիզբ է դրվել դեռևս 2003 թվականին: Մինչ օրս համագործակցության շրջանակներում իրականացվել են փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության ուղիները և Կանզաս նահանգի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը:
Գեներալ-մայոր Դեվիդ Ա. Վեյշարը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և հույս հայտնել, որ հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում կշարունակվի ավելի ակտիվ և արդյունավետ:
Նախարար Փամբուխչյանը հանդիպման մասնակիցներին հրավիրել է ԱԻՆ Լուսակերտի ուսումնական բազա, որտեղ վաղը տեղի է ունենալու ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից իրականացվող ՔԿԾՄ ոլորտում համագործակցության ծրագրի գույքի պաշտոնական հանձման արարողությունը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
7978 դիտում
22:35 26-07-2017
Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությանը