11427 դիտում
20:40 26-01-2020
Նոր կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա․ ԱԳՆ
Այս պահի դրությամբ նոր կորոնավիրուսով (2019-nCoV) վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա, հայտնում են ԱԳՆ-ից։
«Հայտում ենք, որ Չինաստսնում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։ Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։
Կոչ ենք անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ անմիջական կապի մեջ լինելու համար»,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
6427 դիտում
12:21 27-01-2020
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ
2209 դիտում
12:53 25-02-2022
ՀՀ քաղաքացիների շրջանում զոհերի մասին ճշգրտված տեղեկություն չկա․ ԱԳՆ. NEWS.am-
Այս բաժնից
658 դիտում
21:14 27-04-2024
Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան