110343 դիտում
22:42 25-01-2020
Երևանում ՊՆ ծառայողի կողմից КамАЗ-ով 10-ամյա երեխային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ձերբակալվել է 65-ամյա Հրաչ Եթարյանը, ով նույն օրը ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված КамАЗ մակնիշի 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով, Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել 10-ամյա Էլեն Մ.-ին:
Երեխան իր մոտ հետ հետիոտնի համար նախատեսված վայրով փորձում էր անցնել փողոցը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 25-ին, Գ. Թադևոսյանի որոշմամբ ձերբակալված ՀՀ ՊՆ ծառայողը մեկ այլ որոշմամբ ստորագրությամբ ազատ է արձակվել:
Դեպքի վայրում մի քանի անձինք փորձում էին ոստիկաններին և քննիչներին մոլորեցնել, թե իբրև կարմիր գույնի Opeլ մակնիշի ավտոմեքենա է վրաերթի ենթարկել, որից հետո հետիոտներր КамАЗ-ի տակ են ընկել:
Դեպքի վայրում մի քանի ՊՆ ծառայողներ էլ ասում էին, որ սա Պաշտպանության նախարարության հետ է կապված, այն չպետք է նկարահանվի և լուսաբանվի, և թույլատվություն ստանալու համար պետք է կապ հաստատել Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ արծրուն հովհաննիսյանի հետ:
«Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի աթոռին բազմած Արծրունիկ Հ.-ն բազմիցս խոչընդոտել է լրագրողների աշխատանքը, հրաժարվել պատասխանել լրագրողների հեռախոսազանգերին, հետևաբար կարիք չկար իմ թանկագին ժամանակը վատնել ինչ-որ «Ճ» կարգի չինովնիկից թույլատվություն ստանալու՝ նկարահանումներ կատարելու և այն լուսաբանելու համար:
Առաջիկայում [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը ներկայացնելու է մի ամբողջ շարք, թե Հանրապետությունում վերջին տարիներին որքան են ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, տեղի ունեցել, որոնց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները: Եվ այդ բոլոր դեպքերում ՊՆ մամուլի խոսնակի աթոռին բազմած Արծրունիկ Հ.-ն երբևէ չի արձագանքել անգամ ողբերգական ավտովթարների ու վրաերթերի ժամանակ: Շատ դեպքերում էլ իր կարճ խելքով փորձել է նման դեպքերի վերաբերյալ ոչինչ չասող ու խուսափողական պատասխաններ տալ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, երեկ՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի էր ենթարկել մի երեխայի։
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չէր դիմել, իսկ երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ էր ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը։
Քանի որ վարորդը ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության և ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16720 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ