211652_close_icon
views-count16629 դիտում article-date 21:30 25-01-2020

Էդուարդ Շարմազանով. Այսքանից հետո ու՞մ պետք է համարել դավաճան

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսքանից հետո ո՞վ է դավաճան «Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկոլ: Հերիք է կախվես հանրապետականից: Չհամարձակվես քո սեփական ձախողումները մեզ վերագրել: Իսկ վիրավորանքներով խոսելը փաստում է քո փաստազուրկ և պարտված լինելու մասին, պարոն պոպուլիզմի տրիբուն: և դո՞ւ ես սրբությունից խոսում. մեկը, ով սիրո և համերաշխության անվան տակ ատելություն է քարոզում, ժողովրդին սև ու սպիտակի բաժանում, ասֆալտին փռում, թաթիկներ կտրում, Ալիևին կիրթ և նորմալ համարում, երկխոսում Ադրբեջանի ժողովրդի հետ, իսկ Արցախի հերոսներին անվանարկում ու նսեմացնում: Այսքանից հետո ու՞մ պետք է համարել դավաճան»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր