211652_close_icon
views-count1261 դիտում article-date 12:11 22-04-2024

Նիկոլը դավաճան է, նրա հրաման կատարողը՝ կրկնակի դավաճան․ լարված իրավիճակ Ոսկեպարում, գյուղացիները փորձում են թույլ չտալ ականազերծել եկեղեցու տարածքը

Ոսկերպարում գերլարված իրավիճակ է։ Փորձում են եկեղեցու տարածքից քիչ հեռու գտնվող ականները հեռացնել, սակայն հավաքված ոսկեպարցիները փորձում են թույլ չտալ։

Ոստիկաները հորդորում են ժողովրդին հետ քաշվել, նշում են, որ չի կարելի այդտեղ մնալ, քանի որ դա վտանգավոր է նրանց կյանքի համար, կարող են ականները պայթել։

«Եկել, եկեղեցիս քանդում է։ Սպանեք, վերջանանք միանգամից, կոտորեցիք։ 30 տարի հետ չենք գնացել հիմա ուզու՞մ եք հետ գնանք։ Ասեք թող չանեն, ո՞ւր գնանք մեր հողից, դուք հայ չե՞ք ժողովուրդ, մեր հողերը տալիս է, ինչի՞ եք սենց բան անում։ Դու քեզ ո՞նց կզգաս, եթե մուսուլմանը մեր եկեղեցին քանդի»,- ասացին բնակիչները ոստիկաններին և ականազերծման աշխատանք իրականացնողներին։

Երբ ոստիկանները հորդորեցին՝ վիճաբանություն չստեղծել, ոսկեպարցիները հակադարձեցին․ «Ո՞նց կարելի է թշնամի Նիկոլի հրամանը կատարել։ Ականը հանում են, որ թուրքը բերի մեր տուն մտցնի, Նիկոլի հրամանն եք կատարում»,- ասացին նրանք։

Ոստիկանության ծառայողները կրկին հորդորեցին․ «ժողովուրդ, առաջ մի գնացեք, ամեն տեղ ական է»։
«Թող պայթի, ավելի լավ է թող պայթի ես արժանապատիվ մեռնեմ։ Ականազերծում են, մեր հողերը նվեր են տալիս ադրբեջանցիներին։ Ծափ տվողներին կանչեք, թող գան ծափ տան այստեղ։ Հրաման տվողը դավաճան է, դավաճանի հրաման կատարողը՝ կրկնակի դավաճան»,- ասացին հավաքված ոսկեպարցիները։

Այնտեղ հսկողություն իրականացնող ոստիկանության մայոր Արթուր Լոպյանը բողոքող ոսկեպարցիներին ասաց, որ ինչ անում են, այդքան ժողովրդի անվտանգության համար են անում։ Նա նշեց, որ ականազերծման աշխատանքներն իրենք չեն անում, որ իրենք դադարեցնեն։ Ականազերծման աշխատակիցները շարունակվում են։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց համայքնում արդեն 3-րդ օրն է, ինչ փակ է միջպետական ճանապարհը, այն բանից հետո երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտասրարություն տարածեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանգծման աշխատանքների հետ կապված։ Նաև քարտեզ է հրապարարկել, որով Կիրանցի որոշ հատված անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշենք, որ այս պահին Ոսկեպարում ժողովուրդը թույլ չի տալիս ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո այն անցելու է Ադրբեջանի տիրապետոիթյան ներքո։

Նմանատիպ նյութեր