Զավեշտալի դրվագ Ռուսաստանի հոկեյի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի հոկեյի առաջնության «Ակ Բարս» (Կազան) - «Սալավաթ Յուլաև» (Ուֆա) խաղում զավեշտալի դրվագ է գրանցվել, որն էլ կանխորոշել է հանդիպման ելքը:
Հյուրերի ֆինն դարպասապահ Յուհա Մեցոլան չափազանց վաղ է սկսել տոնել ետ մղած բուլիտը (հոկեյի տուգանային հարվածը):
Բուլիտների սերիայի հինգերորդ փորձում ֆինն դարպասապահը ետ է մղել Ստանիսլավ Գալիևի հարվածը: Տափօղակը վեր է բարձրացել և դարպասապահի տեսադաշտից կորել: Վերջինս մտածելով, որ հարցը լուծված է, ձեռքերը հաղթական վեր է հանել:
Չիրացված տուգանային հարվածը կլիներ «Սալավաթի» հաղթանակը, սակայն նենգ տափօղակը ընկնելով սառույցին, ետ է մղվել դեպի դարպասը և գոլը հաշվել են: Արդյունքում այս խաղում հաղթել է «Ակ Բարսը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Никогда не радуйтесь раньше времени pic.twitter.com/SsMA5r3KoP
— ХК Ак Барс (@hcakbars) January 23, 2020