Կանադայի հավաքականը հոկեյի աշխարհի առաջնությունում իսկական հրաշք գործեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սլովակիայում ընթացող հոկեյի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում Կանադայի հավաքականը անհավանական կերպով կարողացավ Շվեյցարիայի հետ խաղում խուսափել պարտությունից:
Կանադացիները շվեյցարացիներին սենսացիոն կերպով պարտվում էին 1:2 հաշվով, սակայն վերջին գրոհի ժամանակ՝ խաղավարտից 0,4 վայրկյան առաջ կարողացան հավասարեցնել հաշիվը և մրցամարտը տեղափոխվեց օվերթայմ:
Լրացուցիչ ժամանակում կանադացիները արդեն կարողացան շոկի մեջ ընկած Շվեյցարիայի դարպասը գրավել և հաղթել 3:2 հաշվով և դուրս գալ կիսաեզրափակիչ: