211652_close_icon
views-count6671 դիտում article-date 12:07 18-04-2015

Զավեշտալի դեպք՝ Եվրոպայի սամբոյի առաջնությունում. Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչեցվել է Հայաստանի օրհներգը. տեսանյութ

Ապրիլի 17-ին Սերբիայի Նովի-սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մեր մարզիկներից չորսը արժանացան մեդալի. Պատանիներից Դանիել Գաբրիելյանը /60կգ/ և երիտասարդներից Արման Նիազյանը /48կգ/ արժանացան բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/ հասան եզրափակիչ, սակայն գրավեցին երկրորդ տեղն ու արժանացան արծաթե պարգևների: Պարգևատրման արարողության ընթացքում մի զավեշտալի դեպք արձանագրվեց: Երիտասարդների 62 կգ քաշային կարգում ի պատիվ հաղթող Քամրան Ասքարովի Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչեց Հայաստանի պետական օրհներգը: Թյուրիմացությունը շտկվեց րոպեներ անց: Մեր մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան ապրիլի 18-ին և 19-ին: [b]Հայաստանի սամբոյի ֆեդերացիա[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր