211652_close_icon
views-count3918 դիտում article-date 16:15 24-01-2020

Արմավիրի մարզադաշտը կկրի Նիկիտա Սիմոնյանի անունը

Ռուսական Արմավիր քաղաքի մարզադաշտն այսուհետ կկրի Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ, օլիմպիական չեմպիոն, Արմավիրի պատվավոր քաղաքացի Նիկիտա Սիմոնյանի անունը, հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: Մարզադաշտի անվանափոխության նախաձեռնողն «Արմավիրի» սեփականատեր Ջևան Չելոյանցն է, որն ինչպես քաղաքի ղեկավարներին, այնպես էլ երկրպագուների կողմից մեծ ոգևորությամբ է ընդունվել, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր