Այսօր լրացավ հայկական և խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի 90-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր լրացավ լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի 90-ամյակը: Սիմոնյանի հետ է կապված հայկական ֆուտբոլի ամենավառ էջը. նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» 1973 թվականին նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը:
Նիկիտա Սիմոնյան նաև ԽՍՀՄ-ի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկն է: ԽՍՀՄ հավաքականի կազմում նա դարձել է 1956թ. Մելբուրնի օլիմպիական խաղերի չեմպիոն: «Սպարտակի» կազմում` ԽՍՀՄ քառակի չեմպիոն:
Ներկայումս Սիմոնյանը Ռուսաստանի Ֆուտբոլային Միության փոխնախագահն է, իսկ այսօր նա դարձել է նաև 2018թ. աշխարհի առաջնության դեսպան: