«Դինամո»-ի նոր մարզադաշտը կկրի Լև Յաշինի անունը
Մոսկվայի «Դինամո»-ի նորակառույց մարզադաշտը կկրի ԽՍՀՄ-ի և «Դինամո»-ի լեգենդար դարպասապահ Լև Յաշինի անունը: Այդ մասին հայտնել է «Դինամո»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վասիլի Տիտովը:
Մարզադաշտը, որի բացումը կկայանա 2017 թվականի հոկտեմբերի 22-ին, կտեղավորի 26319 հանդիսական: Մարզադաշտը իր մեջ կներառի նաև մարզադահլիճ, որը կտեղավորի 11-14 հազար հանդիսատես: