211652_close_icon
views-count108150 դիտում article-date 19:03 23-01-2020

«Էրեբունի Պլազա» ներս մտած զինված քաղաքացին Արարատի մարզի 33-ամյա բնակիչ է. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 23-ին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի կողմից տարված ճիշտ, պրոֆեսիոնալ ու գրագետ բանակցությունների արդյունքում «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրում զինված քաղաքացին առանց հերթական կրակոցներ արձակելու նախ ոստիկաններին հանձնեց հանցագործության գործիք հրազենը, ապա ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարին սպասարկող ծառայողական ավտոմեքենայով հանցանքի վայրից տեղափոխվեց ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ զինված քաղաքացին Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արթուր Թորոսյանն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ եւ 7-րդ կետով (պատանդ վերցնելը. 2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, 3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, 7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը. 1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) հատկանիշներով։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/23/1145642/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, այսօր՝ հունվարի 23-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրի ներսում կրակոցներ են հնչել։ Այնտեղ գտնվող անձանց տարհանում էին, և դեպքի վայր էին ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները։ Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԱԾ աշխատակիցները՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկային։ Այնուամենայնիվ, դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության աշխատակիցները։ Տեսանյութերը՝ Tert.am-ի և News.am-ի ԲԱՑԱՌԻԿ [url=https://newmedia.am/am/news/5457?fbclid=IwAR3qtMgsNhc38Dsj_qsIs0MvguKMOYIWjl7JMrw4QOoHyR7kFSosLsgquj4]ՏԵՍԱՆՅՈՒԹ[/url]․ Ինչպես է «Էրեբունի պլազա» ներս մտել զինված անձը ([url=https://newmedia.am/am/news/5457?fbclid=IwAR3qtMgsNhc38Dsj_qsIs0MvguKMOYIWjl7JMrw4QOoHyR7kFSosLsgquj4]newmedia.am[/url]) [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր