211652_close_icon
views-count26965 դիտում article-date 16:26 19-01-2014

Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատավորի որդին կասկածվում է «Սոճի Պլազա»-ում բռնաբարություն և հափշտակություն կատարելու մեջ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերը փոխանցվել են նույն բաժնի քննչական բաժին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 8-ին ժամը 06:00-ի սահմաներում Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակչուհի 32-ամյա Մարիամ Ն-ն դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել որ 25-ից 30 տարեկան տղան Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Սոճի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետև հափշտակել պարանոցի ոսկյա շղթան: Ֆոտոլրագրի տեղեկություներով Մարիամ Ն-ն հայտնել է նաև, որ իր ծանոթը խոստացել է , որ իրեն կընդունի աշխատանքի «Իմպերիա» ռեստորանային համալիրում` որպես մենեջեր, որտեղ հանդիպել է Արման Գրիգորյան անվամբ մի երիտասարդի, այնուհետև մեկնել են «Սոճի Պլազա» որտեղ էլ իր կամքին հակառակ Ա. Գրիգորյանը բռնաբարել է իրեն ու հափշտակել պարանոցի ոսկյա շղթան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա. Գրիգորյանը հանդիսանում է Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «ԶԱԳՍԻ» պետ Մարիամ Մինասյանի որդին, ով հանդիսանում է «Իմպերիա» ռեստորանային համալիրի սեփականատեր և բնակվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում: Ըստ ֆոտոլրագրողի, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ինչից հետո պարզ կլինի դատավորի փափկասուն բալիկը կատարել է բռնաբարություն և հափշտակություն: SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել` ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալին և ինչ կարգավիճակում է գտնվում նա:

Նմանատիպ նյութեր