8038 դիտում
15:06 29-09-2015
26-ամյա Երջանիկն Արտաշատի զբոսայգում հետեւելով հասարակական զուգարան մտած Աննային՝ բռնի ուժով ներս է մտել եւ փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
26-ամյա Երջանիկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով Արտաշատ քաղաքի զբոսայգու տարածքում և հետևելով ու տեսնելով, Արտաշատ քաղաքի բնակչուհի Աննա Գևորգյանը բնական կարիքները հոգալու համար մտել է հասարակական զուգարան, վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ նրա հետևից մոտեցել ու դիմադրությունը ճնշելու, նրա կողմից օգնություն կանչելու հնարավորությունը սահմանափակելու նկատակով մի ձեռքով բռնելով նրա պարանոցից՝ սեղմել, իսկ մյուս ձեռքով սկսել է արձակել նրա հագի տաբատի կոճակները, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել, այն է` Աննա Գևորգյանը ակտիվ դիմադրել է՝ կծել է աջ ձեռքի ցուցամատն և աջ ուսի հատվածը, օգնություն է կանչել, չի թողել, որպեսզի իր հագուստները հանի:
Բղավոցներից ներս են մտել զբոսայգում ծառայություն իրականացնող ոստիկանության Արտաշատի բաժնի ՊՊԾ դասակի աշխատակիցները և նրան բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4618 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1051 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1030 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը