211652_close_icon

«Բավարիան» մտադիր չէ «Բարսելոնային» վճարել Կոուտինյոյի տրանսֆերային արժեքը

views-count2891 դիտում article-date 21:55 22-01-2020
«Բավարիան» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը չի գնի «Բարսելոնայից»՝ բրազիլացու վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո: 2019թ. ամռանը մյունխենյան ակումբը 8,5 մլն եվրոյով մեկ մրցաշրջանով վարձակալեց Կոուտինյոյին՝ 120 մլն եվրոյով ամբողջ տրանսֆերը գնելու իրավունքով: «Բավարիան» գոհ է 27-ամյա ֆուտբոլիստի մրցելույթներով, սակայն ակումբի ղեկավարությունը տրանսֆերի արժեքը շատ բարձր է համարում և այդքան վճարելու ցանկություն չունի: Այս մրցաշրջանում Կոուտինյոն գերմանական ակումբի կազմում մասնակցել է 23 խաղի, դարձել 7 գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր