Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է
[url=http://www.transfermarkt.de/henrikh-mkhitaryan/profil/spieler/55735]Transfermarkt.de[/url]-ն նվազեցրել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 5 միլիոն եվրոյով:
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 21 միլիոն եվրո: Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում առայժմ գոլի հեղինակ չի դարձել Բունդեսլիգայում և մրցաշրջանի ընթացքում երկու անգամ ստացել է լուրջ վնասվածք:
Նախկինում տրանսֆերային արժեքը 26 միլիոն եվրո էր:
Լուրեր են պտտվում, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: