211652_close_icon
views-count3947 դիտում article-date 15:25 20-10-2015

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը աճել է

Transfermarkt.de հայտնի մարզական-վիճակագրական կայքը ներկայացրել է Բունդեսլիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները՝ հոկտեմբերի 16-ի դրությամբ: Բունդեսլիգայում հանդես եկող ամենաթանկ ֆուտբոլիստների եռյակը ներկայացնում է «Բավարիան». ամենաթանկը հարձակվող Տոմաս Մյուլերն է՝ 75 մլն եվրո, 2-րդը Ռոբերտ Լևանդովսկին, 3-ը՝ դարպասապահ Մանուել Նոյերը՝ 45 մլն եվրո: Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը կազմում է 22 մլն եվրո: Վերջին երեք ամսում հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը աճել է 4 մլն եվրոյով: Սակայն «Բորուսիայում» Մխիթարյանից ավելի թանկ են գնահատվում չորս ֆուտբոլիստ. հարձակվողներ Մարկո Ռոյսն (45 մլն եվրո) և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը (35 մլն), պաշտպան Մատս Հումելսը՝ 35 մլն և կիսապաշտպան Իլկայ Գյուդողանը՝ 25 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր